Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ճանապարհների ապաշրջափակումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, նրանք շարունակել են քննարկել Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանագծման և սահմանազատման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աջակցել Բաքվին և Երևանին փոխընդունելի լուծումներ մշակելու համար։