Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելվում է․ Զելենսկին ստորագրել է օրենքը
Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
rbc.ru -ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին» օրենքը։
«Օրենքի նպատակն է արգելել Ռուս ուղղափառ եկեղեցու և դրան առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը Ուկրաինայում, արգելել «ռուսական աշխարհի» գաղափարախոսության քարոզչությունը, մասնավորապես, արգելվում է կրոնական կազմակերպությունների օգտագործումը այս գաղափարախոսությունը քարոզելու համար»,- ասվում է Ռադայի թելեգրամ-ալիքում։
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո։ Ռադան օրենքն ընդունել է օգոստոսի 20-ին, նախաձեռնությունը պաշտպանել են Զելենսկին և Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների Համաուկրաինական խորհուրդը։

