Մոսկվայում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների փառատոնն է

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրում (ВДНХ) մեկնարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների փառատոնը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Փառատոնի շրջանակում անցկացվում են «Բարեկամության գավաթ» ֆուտբոլային մրցաշար, «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ազգային տարազ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, տիկնիկային ներկայացում, նարդու և շախմատի մրցաշարեր, նորաձևության ցուցադրություն, ինչպես նաև բարեկամության բազմազգ երթ։