ՀՀԿ Երիտասարդական կենտրոնում բացվել է Չինական անկյուն
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում, բացվեց Չինական անկյուն, որը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդությանը ավելի մոտ լինել իրար, ծանոթանալ մեր երկրների մշակույթին և պատմությանը:
Չինական անկյան բացմանը ներկա էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությունը: Չինական անկյունը վկայում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց, թե ինչպես ՀՀԿ-ի պատվիրակությունը վերջերս այցելեց Չինաստան:
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

