10-րդ անգամ այցելեցի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար․ հին քաղաքը երբեք այսքան դատարկ չէր եղել
10-րդ անգամ այցելեցի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար՝ աշխարհի քրիստոնյաների թիվ մեկ սրբավայրը:
Աստծո օրհնությունն ու ողորմածությունը թող լինի հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի վրա: Համբերություն, ուժ, կորով և անսպառ հավատ բռնազավթված (դավադրաբար հանձնված) Արցախին ու հայրենազրկված արցախահայությանը: Շուտափույթ ձերբազատում ներքին և արտաքին չարիքից:
Հ.Գ.
Երուսաղեմի հին քաղաքը, որ միշտ լեփ-լեցուն էր ուխտավորներով և բազմազգ զբոսաշրջիկներով՝ երբեք այսքան դատարկ ու ճնշող հանդարտության մեջ չէր եղել:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

