ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի Սեյեդ Աբբաս Արաղչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը։
Warm congratulations dear @araghchi, on your appointment as #Iran’s Minister of Foreign Affairs. Looking forward to working with you towards further expanding strong ties between our two friendly nations, neighboring countries 🇦🇲🇮🇷. Best wishes of success in your new role.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) August 21, 2024

