Այլևս ոչ մի բանակցություն Ուկրաինայի հետ՝ մինչև լիակատար ջախջախում. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևը բացառել է Կիևի հետ բանակցությունների հավանականությունը ՌԴ Կուրսկի մարզ ուկրաինական զորքերի ներխուժումից հետո։
«Նեոնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչության ակտի կատարումից հետո ամեն բան տեղն է ընկել։ Ոչ մեկի կողմից չլիազորված միջնորդների շաղակրատանքը հիանալի աշխարհի թեմայով դադարեցված է։ Հիմա բոլորն ամեն բան հասկանում են, թեև բարձրաձայն չեն արտահայտվում։ Հասկանում են, որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև լիակատար ջախջախում»,- գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Նրա խոսքով՝ «վերջին ժամանակներս, թող որ տեսականորեն, բայց գոյություն ուներ մի վտանգ՝ բանակցային թակարդ, որում կարող էր հայտնվել մեր երկիրը որոշակի հանգամանքների դեպքում»։
«Այն է՝ խաղաղության մասին անպետք բանակցություններ, որոնք առաջարկում էր միջազգային հանրույթը և պարտադրում Կիևի վարչակարգը։ Ոչ հստակ հեռանկարներով և հետևանքներով»,- գրել է Մեդվեդևը։

