Նյու Յորքը ՌԴ-ի վերահսկողության տակ է. ՌԴ ՊՆ-ը հայտնել է ԴԺՀ կարևոր հանգույցի ազատագրման մասին
ՌԴ զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի հզոր խմբավորումը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովգորոդսկոյե (ուկրաինական անվանումը՝ Նյու Յորք) բնակավայրը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նովգորոդսկոյեն ազատագրվել է զորքերի «Կենտրոն» խմբավորման մարտիկների ուժերով։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում ընդգծվում է, որ Նովգորոդսկոյեն Տորեցկի ագլոմերացիայի խոշորագույն բնակավայրերից մեկն է և Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմավարական կարևոր լոգիստիկ հանգույց:
Այս ուղղությամբ ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 585 զինծառայող։
Ավելի վաղ նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Նովգորոդսկոյեի վրա բարձրացվել է ռուսական դրոշը, այնտեղ ընթանում է հակառակորդի զորքերից «մաքրում»:

