Դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու․ Դավիթ Տոնոյան

«Դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու»,-դատավարությունից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Խոսքն իշխանության համար պայքարի մասին է, թե չէ քաղաքականության մեջ ես 30 տարի եղել եմ, բայց անվտանգային քաղաքականության համար։ Ես երբեք իշխանության համար պայքարի չեմ եղել»,-ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ անվտանգության ապահովման հետ կապված պետությունը լուրջ խնդիրներ ունի հիմա, որոնց պետք է լուծումներ տան։

«Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Նախկին նախարարը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Այս գործով անցնող 7 մեղադրյալներից միայն նա էր անազատության մեջ։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։