ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. Միքայել Աղասանդյան

«ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի, Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքներին, ապա այժմ Երևանում գերիշխող գիծը նման փոխգործակցությունից հեռանալն է։ Այս դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին և էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։

Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես հանրապետության կայունության երաշխավոր, այլընտրանքներ չկան։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է Աղասանդյանը։