Պուտինը ծաղկեպսակներ է դրել Հեյդար Ալիևի գերեզմանին և «Անմար կրակ» հուշարձանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում ծաղկեպսակ է դրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ներկա նախագահի հոր գերեզմանին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հեյդար Ալիևի գերեզմանը գտնվում է այսպես կոչված «Պատվո գերեզմանատան ծառուղում»։

Ռուսաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել նաև «Անմար կրակ» հուշարձանին՝ այսպես կոչված «շեհիդների ծառուղում»։

Պուտինը Բաքվում է օգոստոսի 18-ից՝ երկօրյա պետական այցով։ Այսօր՝ օգոստոսի 19-ին Պուտինը և Իլհամ Ալիևը նախատեսել են բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։