Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են․ Կապանի քաղաքապետ
Կարծում եմ, որ մենք կարող էինք անել ամեն ինչ, որպեսզի ականատես չլինեինք Արցախի մեծ ողբերգությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նրա խոսքով, Արցախի կորստով Կապանը համար մարտահրավերներն ավելացել են․ «Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ կարծում եմ՝ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները կարծում եմ՝ Սյունիքի մարզի համար ավելացել են։ Ադրբեջանի դրոշների առկայությանն ականատեսն ենք 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ մենք զիջեցինք ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտպանության ժամանակ, դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ»։

