Պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նաև այդօրինակ սցենարներին
Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը մի քանի ժամվա ընթացքում արդեն երկրորդ տեղեկությունն է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Ինֆորմացիոն հոսքերում նրանք այդ տեղեկատվությունը փաթեթավորում են ՌԴ նախագահ Պուտինի այս օրերի Ադրբեջան այցով, հատուկ շեշտելով, թե իբր հայկական կողմը կրակում է զուտ նրա համար, որ ՌԴ նախագահը Բաքվում է, այդպիսով փորձելով սեպ խրել առանց այդ էլ խնդրահարույց հայ-ռուսական հարաբերությունների մեջ:
Իսկ թե ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը, հարցի պատասխանը, ամիսներ առաջ տրվել է նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից:
Այս համատեքստում ուզում եմ ողջ պետական կառավարման համակարգի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա:
Շատերին թվում է, թե մարտական գործողությունները հնարավոր է լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրյա իրականության մեջ բազմաթիվ են նախադեպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ և ենթակառուցվածքներ են խոցում միմյանց թիկունքում:
Բացի հեծանիվ քշելուց և խորոված ու խաշլամա ուտելուց, պետական կառավարման ողջ համակարգը պետք է պատրաստ լինի նաև այդօրինակ սցենարներին ՝ սկսած ուժային կառույցներից, վերջացրած ՏԻՄ ղեկավարներով։

