Ուկրաինան կարող է կանադական զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում․ Կանադայի ՊՆ

Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կանադական զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում, հաղորդում է CBC-ը։

«Կանադան աշխարհագրորեն չի սահմանափակում իր ռազմատեխնիկայի օգտագործումը, որը մենք փոխանցել ենք Ուկրաինային»,- նշվում է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքի հաղորդմամբ, պարզ չէ՝ կիրառվե՞լ է կանադական տեխնիկան Կուրսկի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման ժամանակ։