Լիտվան արգելել է մուտքը Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար

Օգոստոսի 16-ից արգելված է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը Լիտվա, հայտնում է Բելառուսի սահմանային կոմիտեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվում է, որ արգելքը վերաբերում է մարդատար ավտոմեքենաներին՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից։

«Բելառուսի տարածքում գրանցված մարդատար տրանսպորտային միջոցների Լիտվա մուտքի սահմանափակումը, որը մտցվել է հուլիսի 18-ին, չի տարածվում վաճառքի համար չնախատեսված մեքենաների, ինչպես նաև Բելառուսի քաղաքացիներին պատկանող մեքենաների վրա, որոնք ունեն վավեր վիզա կամ ժամանակավոր/ մշտական ​​բնակության թույլտվություն ԵՄ երկրներում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։