Փոխարժեքները օգոստոսի 16-ին փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.028 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.5 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 387  դրամ է, վաճառքը՝ 390.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 420 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 433.77։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 428։

Ռուսական ռուբլու առքը 4.19 դրամ է, վաճառքի միջին գինը՝ 4.59 դրամ։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.28, վաճառվում՝ 4.37 դրամով։