Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 մլն դրամի չափով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալբերտ Բենգլյանը։