Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։
Նկատենք, որ Գուրգեն Արսենյանի նշանակումը ՌԴ դեսպան հարթ չանցավ ու ունի բավական հետաքրքիր պատմություն։ Վերջինս մեկ տարուց ավել է, ինչ ցանկանում էր ստանալ այդ պաշտոնը, սակայն, ինչպես դեռ այն ժամանակ հայտնում էին մեր աղբյուրները, նրա հավատարմագրերը մերժում էին ստանում ռուսական կողմից՝ հաշվի առնելով իր հակառուսական բազմաթիվ հայտարարությունները։
Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց, երբ մայիսի 9-ին Ռուսաստանում տեղի ունեցավ Փաշինյանի և Պուտինի հանդիպումը, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետն անձամբ էր խնդրել ՌԴ նախագահին ընդունել հավատարմագրերը։

