Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ։

Ադրբեջանական կողմից հատուկ ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը եղբայրական Թուրքիայի հետ համատեղ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Կողմերը հույս են հայտնել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերը օգտակար կլինեն երկու երկրների բանակների պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից:

Հաղորդվում է , թե հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։