Փաշինյանի գլխավորութամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի,

Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները»,-ասված է հայտարարության մեջ։