Բաքուն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը

Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։

Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն, իրավամբ, գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակորեն պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին։

 

Վարդան Ոսկանյան