Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին հայտնում է IRNA-ն։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է «Խաթամ ալ Անբիա» բազայի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Շադեմանին։
Շադեմանին կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Համաժողովը կանցկացվի Մոսկվայում օգոստոսի 12-14-ը:

