Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության, 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:

