Ռուսաստան-հավաքական Արևմուտք առճակատման բացահայտ փուլը՝ Հարավկովկասյան ճակատում

Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմանբ իրենց հակառակ դիրքորոշումներով: Եթե Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանով դեպի Հնդկական օվկիանոս հասնող Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը, ապա հավաքական Արևմուտքը փորձում է խափանել այդ ծրագրի իրականացումը կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները, որոնցով անցնելու է այդ միջանցքը: Նմանապես եթե հավաքական Արևմուտքի համար չափազանց կարևոր է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ու հարավային Կովկասով անցնող արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացումը, ապա Ռուսաստանը փորձում է խափանել դա, կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները, որոնցով անցնելու է այդ միջանցքը:

Միաժամանակ էական առանձնահատկություններ ունեն Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումների կարևորությունները արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի և Հայաստանով ու Վրաստանով անցնող հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան միջանցքի իրականացման առումով, քանի որ.

-արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն կամ Հայաստանի, կամ Վրաստանի դրական վերաբերմունքը, իսկ այդ ծրագիրը խափանելու համար միաժամանակ և Հայաստանի, և Վրաստանի ոչ դրական վերաբերմունքը,

-հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան ճյուղի իրականացման համար անհրաժեշտ է և Վրաստանի, և Հայաստանի դրական վերաբերմունքը, իսկ խափանելու համար կամ Վրաստանի, կամ Հայաստանի ոչ դրական վերաբերմունքը:

Այսինքն նշված ծրագրերի առումով իրենց նպատակները իրականացնելու համար եթե հավաքական Արևմուտքին բավարար է կամ Վրաստանի, կամ Հայաստանի պրոարևմտյան դիրքորոշումը, ապա Ռուսաստանին անհրաժեշտ է և Վրաստանի, և Հայաստանի պրոռուսական դիրքորոշումը:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է Հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական Արևմուտք առճակատման բացահայտ փուլը:

 

Գագիկ Մինասյան