Վերսկսվում են Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթները

Fly one Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթները:

Հաղորդվում է՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին: