Ուղևորի վրա շիշ շպրտած ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից
«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Տարածված տեսանյութում երևում է՝ ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա, ապա ուժով փորձում իջեցնել տրանսպորտից։

