Microsoft-ը մեկնաբանել է համաշխարհային տեխնիկական խափանումը
Ամերիկյան Microsoft ընկերությունը, մեկնաբանելով ամբողջ աշխարհում գլոբալ տեխնիկական խափանումը, X սոցիալական ցանցում հայտնել է, որ ծառայությունները վերականգնվում են։
Ընկերությունում նշել են, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
«Մեր ծառայությունները դեռևս բախվում են շարունակական բարելավումների, մինչ մենք շարունակում ենք կայունացման միջոցներ ձեռնարկել», – ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը:

