Ալիևը նույնպես կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նույնպես մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցեն վերոնշյալ գագաթնաժողովին: