Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն անցած տարվա համեմատ նվազել է

Հայաստանից 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է այցելել ավելի քան 387,6 հազար այցելու, ինչը 2,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։ Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։

Ընդ որում,  Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5,6 տոկոսով՝ հասնելով 3 միլիոն 21,067 հազարի։