Մենք կանգնեցրել ենք արյունահեղությունը. Բագրատ Սրբազան

Մենք կանգնեցրել ենք արյունահեղությունը: Այս մասին Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հունիսի 12-ը մնալու է սև գիծը, որը վերջնական կետն է հստակորեն տեսնելու դահիճի և դահիճների թաքնված դեմքը։ Մեր ջանքերով իրենց ուզածը չեղավ։ Քաղաքական արկածախնդիրների, պատեհապաշտների, երեսպաշտների ուզածն էլ չեղավ, եթե գնար իրենց ուզած սցենարով, գնար բախման, արյան, մնացած գծած սցենարները հեշտությամբ կիրականացնեին», – ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ այս պայքարը իրենց համար անձնական չէ, և յուրաքանչյուրը իր համար պետք է մտածի, այս պայքարն անհրաժե՞շտ է, թե` ոչ: