Անհապաղ ազատ արձակել Արցախի առաջնորդներին և Ադրբեջանում պահվող հայ պատանդներին

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից այսօր ուղևորվել են Կապիտոլիում մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է  ANCA-ի  էջում:

Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ կերպով ազատ արձակել Արցախի քաղաքական առաջնորդներին և Ադրբեջանում պահվող բոլոր մյուս հայ պատանդներին:

Օրվա ավարտին նրանք հանդես են եկել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք փորձում են Կոնգրեսում առաջ  տանել իրենց սուտը: