Վլադիմիր Զելենսկին` Պուտին, ԱՄՆ փոխնախագահը՝ Թրամփ. Բայդենի «սայթաքումները» հոգեկան առողջության մասին մտահոգություն է առաջացնում
Հինգշաբթի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի ժամանակ անունների խառնաշփոթը միայն մտավախություն է առաջացրել նրա մտավոր կարողությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի փակման ժամանակ շփոթել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ազգանունը՝ նրան անվանելով Թրամփ, հայտնում է reuters.com-ը:
Երբ լրագրողները Բայդենին հարցրել են՝ արդյոք նա դուրս կգա նախագահական մրցապայքարից և կզիջի տեղը փոխնախագահ Քամալա Հարիսին, Բայդենը պատասխանել է. «Ես չէի ընտրի փոխնախագահ Թրամփին որպես փոխնախագահ, եթե նա նախագահ լինելու որակներ չունենար»:
Բացի այդ, նույն երեկոյի ընթացքում Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոսքը փոխանցելիս ներկայացրել էր որպես «նախագահ Պուտին»:
«Այժմ ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, որը որքան համարձակ է, այնքան էլ վճռական։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել էր Բայդենը։
Նա արագ ուղղել էր իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»:
«Ես ավելի լավն եմ»,- կատակել էր Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:
«Շատ ավելի լավն եք», – պատասխանել էր ԱՄՆ նախագահը։
Bloomberg-ը նշում է, որ ամերիկացի առաջնորդի սխալներն ակնթարթորեն տարածվել և ծաղրի են արժանացել համացանցում, քանի որ նա իր երկու «գլխավոր թշնամիներին» շփոթել է «հիմնական դաշնակիցների» հետ։ Ինչպես նշում է պարբերականը, երկու ժամում արված այս քննադատական սխալները մեծացրել են Բայդենի մտավոր ունակությունների վերաբերյալ մտահոգությունները՝ վտանգելով նրա վերընտրության քարոզարշավը։

