Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը կկայանա․ ԱԳՆ-ը հերքեց իր հայտարարությունը
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Նախօրեին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։

