ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

Հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ պայմանավորված ԱԺ արտահերթ նիստերով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- ասաց նա։