Իրանի նորընտիր նախագահից ստացվել են առաջին լուրջ ազդակները. Վարդան Ոսկանյան

«Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լինել Բաքվի բարբարոսական վարչախմբի համար»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնում է՝ լիբանանյան «Հիզբալլահի» գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը, մասնավորապես, շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին Իսրայելի դեմ պայքարում։

Բանն այն է, որ Իրանի կողմից առաջնորդվող դիմադրության առանցքի մաս է դիտարկվում նաև արհեստածին Ադրբեջանում գործող շիայական «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժումը», որն առավել հայտնի է «Հուսեյնականներ» անվանումով, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է։