Իշխանավորները արմատավորվում են ԽԾԲ-ի շրջանակում. հերթը Լենա Նանուշյանինն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսևորումներով։

Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացանք հետևյալ պատասխանը. «Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հստակ հարցերով, թե որոնք են փոխնախարար Նանուշյանի որդու՝ Սերգեյ Մխիթարյանի՝ զինվորական ծառայության չանցնելու հիմնական պատճառները, և պահանջել էինք տալ հստակ հիմնավորում՝ զինծառայությունից ազատվելու վերաբերյալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում