Իրանը նպատակ ունի ներգրավել 320 հազար արտասահմանցի ուսանողների՝ իսլամական աշխարհի գիտական հզորությունը խթանելու համար

Իրանի ուսանողների հարցերով կազմակերպության ղեկավարն անդրադառնալով 320 հազար արտասահմանցի ուսանող ներգրավելու ծրագրին, ասել է․ «Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի իսլամական աշխարհը հասնի համաշխարհային գիտական հզորության»։

Գիտության ոլորտում առաջընթացի շնորհիվ Իրանն Արևմտյան Ասիայի առաջատար երկիրն է և Արևմուտքը համոզվել է որ չնայած ճնշումներին ու պատժամիջոցներին, երկիրը շարունակում է իր առաջընթացը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Հաշեմ Դադաշփուրը  նշել է․ «Հարկավոր է կրկնապատկել ջանքերը, քանի որ մեր թիրախը համաշխարհային հասարակությունն է և յուրաքանչյուր ուսանող կարող է օգնել մեզ այս հարցում»:

Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանում կայացած՝ արտասահմանցի ուսանողների համար նախատեսված երրորդ կրթամշակութային դասընթացի բացման արարողությանն ունեցած ելույթում, Դադաշփուրն ասել է․ «Իրանի ուսանողների հարցերով կազմակերպությունն իր ծրագրերը մշակում է այնպես, որ դրանց հնարավորոթյուն ունենան մասնակցել բոլոր ուսանողներն անկախ հայացքներից»։

Նշելով, որ իսլամական աշխարհը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց պետք է տեղեկացված մոտեցում ցուցաբերել, Դադաշփուրն ասել է․ «Այդ խնդիրները լուծելու համար ուսանողները պետք է կարևորեն երեք հիմնասյուները՝ ձգտել ավելի լավ կյանքի, նպաստել երկրի պայմանների բարելավմանը և փորձել վերաիմաստավորել իսլամական աշխարհի դիրքն աշխարհում»։

Նրա խոսքով․ «Գիտական հզորության առումով Իրանն ամրապնդել է աշխարհում իր դիրքը, սակայն որոշ երկրների դա դեռևս չի հաջողվել։ Ուստի ուսանողները պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և հզորացնեն իսլամական աշխարհը»։