Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։ Այս մասին գրում է Էրմանիհաբերը:

Այցի շրջանակներում Էրդողանը կմասնակցի դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև Սպտակ տանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընթրիքին։

Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահը կանդրադառնա Գազայում տիրող իրավիճակին։

Դաշինքի անդամ երկրները կանդրադառնան գլոբալ անվտանգության խնդիրներին և կքննարկեն դաշինքի պաշտպանական միջոցները։

Նշվում է նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա  ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։