Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է Պեկինից անմիջապես հետո Վաշինգտոն կատարելիք այցի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- ինսթագրամում (արգելված է ՌԴ-ում, պատկանում է ՌԴ-ում ծայրահեղական համարվող Meta կորպորացիային) հրապարակել է  վարչապետը։

Հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում տեղի է ունենալու ՆԱՏՕ գագաթաժողովը՝ ի պատիվ 1949թ. Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի։ Քննարկվելու են Վիսբադենում նոր կառույցի ստեղծման հարցերը Կիևին օգնության համար և Ուկրաինայի համար «ՆԱՏՕ-ում կամուրջ» ստեղծելու նպատակով, որը թույլ կտա նրան դառնալ դաշինքի մասնակից, երբ դրա համար քաղաքական կամք առկա լինի։

Հուլիսի 5-ին Օրբանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման և խաղաղության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Մոսկվայից վարչապետը թռել է Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ։ Մինչև իր այցը Ռուսաստան Օրբանը Կիևում հուլիսի 2-ին քննարկել էր Ուկրաինայում հակամարտության կարգավորումը Վլադիմիր Զելենսկու հետ։