Ինքնակամ շինություններն ուսումնասիրվում են՝ oրինականացման համար․Ավինյան
Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ քաղաքապետարանի համար:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար: Խոսքը նրանց մասին է, որոնք մինչև 2021 թ․ հունվարի մեկն են գրանցվել, բայց սա չի նշանակում, որ բոլորն օրինականցվում են: Սա նշանակում է օրինականացվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու»,- ասաց նա:
Ավինյանն ընդգծեց, որ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:
«Եթե որոշ ընկերություններ կամ որոշ մարդիկ կմոտենան ձեզ այս կամ այն հարցով օրինականացման հետ կապված և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, ուզում եմ տեղեկացնել, որ դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են որոշակի գումար վաստակել»,- ասաց նա:
Քաղաքապետը խնդրեց, որ դիմումները թարմացնեն, եթե կան այդպիսի դիմումներ և վստահ լինեն, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկայացնի:

