Հունգարիայի վարչապետը Պեկինում է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիև, Մոսկվա, օկոպացված Շուշի կատարած այցերից հետո ուղևորվել է Պեկին:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ Պեկինի Դյաոյութայ պետական ​​նստավայրում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օրբանը քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և խաղաղ բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։

Հուլիսի 5-6-ը օկուպացված Արցախի Հանրապետության Շուշիում կայացած  ԹՊԿ «ոչ պաշտոնական գագաթաժողովին» մասնակցել է նաև Հունգարիայի վարչապետը։

Իսկ հուլիսի 2-ին նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։