Ո՞ւր են Հայաստանի գիտնականները․ գնացեք մաքառեցեք, գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք

Տարիներ շարունակ անհայտ ծագման նման հակագիտական «գիտնականներն» իրենց կեղծարարություններով ու հանցագործություններով պատմություն են ստեղծում՝ մեզ և այլազգիներին մատուցելով եղծված ու ջնջված Հայոց պատմություն:

Եվ այս ամենն իրագործում են պետական հսկողությամբ և հովանավորությամբ:

Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները:

Ինչո՞ւ չենք տեսնում, լսում և կարդում այս ամեն կեղծիքների ու հանցագործությունների հիմնահատակ քանդումն ու իսպառ վերացումը…

Տարիներ շարունակ ի՞նչ է արվել մեր երկրում և այլուր սփռելու, հեղեղելու Հայոց պատմության ճշմարտությունը, Հայոց իրավունքի հիմունքները:

Այս գրառումը ցավ է և պահանջ՝ ուղղված գիտական հաստատություններին, գիտնականներին և խնդրո գիտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:

Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու, փոխանակ մանր ու ճղճիմ հարցերով տարվելու, փոխանակ սին քննարկումներում ինքնամսխվելու և անտեղի ինքնագովազդվելու՝ գնացեք, նստեցեք և մաքառեցեք, գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք ու պահպանեցեք:

Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի:

Մեղկ է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյան