Թավշյա իշխանություններին ինչո՞ւ է պետք եկեղեցու շենքը

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է․

«Հետաքրքիր է դիտել, թե ինչպես են հայկական ներկայիս իշխանությունները սիստեմատիկ կերպով նորանոր ռեկորդներ են գրանցում իրենց ապազգային գործունեության շրջանակներում։

Եվ ահա, հերթական թավշյա ռեկորդ է գրանցվել և այս անգամ ներկայիս իշխանությունների տեսադաշտում է հայտնվել Հայ Առաքելական Եկեղեցին։

Թավշյա իշխանությունները Հայ Եկեղեցու հետ առճակատման շրջանակներում որոշել են խլել 13 -րդ դարի Տաճարի շենքը։

Ահա իրավիճակի համառոտ նկարագրությունը:

13-րդ դ. թվագրվող Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դատական քննության առարկա է դարձել։

Հայաստանի գլխավոր դատախազությունը ցանկանում է այն խլել Հայ Առաքելական եկեղեցուց, որին 2019 թվականին համայնքային իշխանությունների որոշմամբ հանձնվել էր վերը նշված Տաճարը։ Իրավապահ մարմինը հանկարծ որոշեց, որ օտարումն անօրինական է և 5 տարի անց հայց ուղարկեց դատարան:

Սակայն, ստանալով երկու մերժում, վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Ես չեմ ուզում խոսել բուն իրավիճակի ապուշության մասին։

Բայց այնուամենայնիվ, թավշյա իշխանություններին ինչո՞ւ է պետք եկեղեցու շենքը։

Ինչո՞ւ։

Նրանք, ի՞նչ են անելու այնտեղ:

Կարո՞ղ է բացելու են «խաղաղության դարաշրջանի» սիրահարների ակումբը:

Թե՞ «խաղաղության խաչմերուկ» ի (այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքի) սպասարկման գրասենյակ։

Կարծում եմ, որ ոչ։

Բա յադ դեպքում ի՞նչ է իրականում կատարվում։

Ես, իհարկե, հասկանում եմ , որ որքան իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Եկեղեցու վրա, այնքան շուտ թավշյա իշխանությունը իր վերջը կմոտիկացնի , բայց իրավիճակն ինքնին պարզապես հրեշավոր է ։

Ի դեպ, Հայ Առաքելական Եկեղեցուն հնարավորինս թուլացնելու ցանկություն ունեն միայն Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Սա պարզապես որպես «չոր» փաստի արձանագրում։