Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն աջակցություն է հայտնել Իրանի նորընտիր նախագահին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Մասուդ Փեզեշքիանին շնորհավորել է Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով՝ հայտնելով երկրի վարչակազմի հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը շարունակելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատրաստակամությունը։

Սալամին վերահաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համոզմունքը, որ Իսլամական Հանրապետությունը ազգային ռեսուրսների, կարողությունների և փորձի ամբողջական մոբիլիզացիայի միջոցով կհաղթի իր հակառակորդների դեմ տնտեսական ճակատամարտում, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը: