Հայաստանի համար իրանական ուղղությամբ շատ ավելի նպաստավոր պայմաններ են ձևավորվում
Բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը Իրանի նախագահական ընտրություններում արդյունք էր ոչ միայն և ոչ այնքան իրանական հասարակության դժգոհության երկրում տիրող իրավիճակի հետ կապված: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և պահպանողականների ճամբարի աշխարհիկ թևի առանցքային դերակատարների մեծամասնությունը, ըստ էության, մերժեցին իշխանության ամբողջական փոխանցումը Ռահբար Խամենեիի որդի Մոջթաբայի խմբավորմանը: Ու թեկուզ փորձագետների մեծ մասը հակված է այն տեսակետին, որ Փեզեշքիանի օրոք թուրքական գործոնը իրանական արտաքին քաղաքականության մեջ էապես կուժեղանա և այդ մեկնաբանում են ի վնաս Հայաստանի, ես հակառակ կարծիքին եմ: Հայաստանի համար իրանական ուղղությամբ տարածաշրջանային քաղաքականության և աշխարհաքաղաքական դիրքորոշման դաշտում մանևրի շատ ավելի նպաստավոր պայմաններ են ձևավորվում:

