Բայդենը հայտարարել է, որ միայն ինքը կարող է դիմակայել Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանը և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միայն ինքը կարող է դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանը և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց։

«Ես կառավարում եմ աշխարհը… Ես դիմադրում եմ Պուտինին»,- ասել է ամերիկացի առաջնորդը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ ավելի վաղ հեռախոսով խոսել է Իսրայելի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ, ուշադրություն է դարձրել նաև եվրոպական և այլ հարցերի։

«Ինձնից բացի ուրիշ ո՞վ կարող է այսպես միավորել ՆԱՏՕ-ն, ո՞վ կարող է այս տեսքով պահել Խաղաղօվկիանոսյան ավազանը… Չինաստա՞նը։ Էլ ո՞վ կարող է դա անել»,-  ասել է ԱՄՆ նախագահը։