Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը…

Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել: Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը՝

– Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ թուրքիայի զինված ուժերը,

– Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):

Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը…

 

Արդարադատության դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից