Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում․ քամին տապալել է մեծ թվով հսկայական եղևնիներ
Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասում և Մյասնիկյան փողոցում մի քանի հսկայական եղևնիներ արմատից պոկվել ու տապալվել են։
Վնասվել են շենքերի պատուհաններ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և իրականացնում են ուժեղացված ծառայություն։