ՌԴ ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշման մասին
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակն ընձեռում է բոլոր հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ-ի հարթակն ապահովում է դրա համար բոլոր հնարավորությունները», – ասել է Գալուզինը։
Հիշեցնենք՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

