ԱԳՆ ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը

ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Հայտարարությունից բխում է, որ իրենց որևէ ջանք օգուտ չի տալիս, և սահմանային բոլոր վերաձևումները, գյուղերի անդամահատումը, դաշտերի ականազերծումն ու ընդհանրապես իրենց արած որևէ գործողություն որևէ սանտիմետրով չի մոտեցնում խաղաղությունը։

Այս ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը։ Հակառակ դեպքում իրենք դա ստիպված կլինեն անել արդեն իրենց գուժած ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

 

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից